Ալեքսանդր Ավետիսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Ավետիսյանին վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ և 9-րդ հոդվածի 10-րդ մասերով՝ Ալեքսանդր Ավետիսյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ։