Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը կկայանա Երեւանում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում դեկտեմբերի 10-12-ը կանցկացվի Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 64-րդ գլխավոր լիագումար նիստը, որի համար Հայաստան կժամանեն ՍԾՏՀ ԽՎ անդամ մեկ տասնյակից ավելի պետությունների պատվիրակություններ։ Անգամ Թուրքիայից է պատվիրակություն ժամանելու, մինչդեռ ադրբեջանական պատվիրակությունը մինչ այս պահը, ըստ որոշ լուրերի, դեռ իր մասնակցության վերաբերյալ հաստատում չի ներկայացրել, ինչը հերթական ապացույցն է, որ հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝
ՀՀ իշխանությունների կողմից հորինված։ Եվ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ոչ մի հարաբերություն, ոչ էլ անգամ բանակցություններ չկան: ՍԾՏՀ ԽՎ նիստի գլխավոր միջոցառումները նախատեսում են անցկացնել «Դվին» հյուրանոցում։ Հիշեցնենք, որ Հայաստանն ամիսներ առաջ ստանձնել է այս կազմակերպությունում նախագահությունը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։