Ձեռնոց նետենք տգիտությանը, 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի. Աննա Հակոբյան
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձևավորող և տարածող անձանց հետ տեղի ունեցած հանդիպումից։
Լուսանկարներին կից վարչապետի տիկինը գրել է.
«2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի
Ձեռնոց նետենք տգիտությանը
Կրթարշավ սկսենք
Գիտելիքը եւ կրթվելը դարձնենք նորաձեւ
Նոր հմտություններ յուրացնենք
Չկրթենք
Միայն՝ կրթվենք
Սովորենք մեր անձնական կյանքը եւ մեր միջավայրը ավելի լավը դարձնել
Սովորենք հարստանալ եւ հարստացնել
Սովորենք երջանկանալ եւ երջանկացնել
Սովորենք ուժեղանալ եւ ուժեղացնել
Կրթվելը նորաձեւ է»: