Ոստիկանները կանգնեցրել են Բավարիայի խաղացողին հարբած վիճակում մեքենա վարելիս
Մյունխենի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսին ոստիկանները կանգնեցրել են ոչ սթափ վիչակում մեքենա վարելու համար։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Հաղորդվում է, որ գիշերային ստուգման ժամանակ ոստիկանները ալկոհոլի հոտ են զգացել, այնուհետև Դևիսին խնդրել են գալ կայան՝ ալկոհոլի թեստ անցկացնելու համար: Արդյունքում պարզվել է, որ կանադացին գինովցած է։ Նշվում է, որ ակումբը չի մեկնաբանել իրավիճակը։
Նշվում է, որ խաղացողին սպառնում է 500 եվրո տուգանք և մեկ ամսով ազատազրկում ասել է գերմանացի փաստաբան Ջենարո Ֆեստը, փոխանցում է Armsport-ը։