Մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 29-ին` ժամը 10:00-19:00-ը, կդադարեցվի Շիրակի մարզի՝
-Արթիկ քաղաքի,
-Նոր Կյանք,
-Վարդաքար,
-Հովտաշեն գյուղերի,
-Անուշավան համայնքի 29, 30, 31, 32, 33 փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: