ԱՄՆ Ծովային հետևակի կիբեր փորձագետները և ՀՀ ՊՆ Կիբերպաշտպանության ստորաբաժանումը փորձի փոխանակում են կատարել
Սեպտեմբերի 2-13-ը ԱՄՆ Ծովային հետևակի կիբեր փորձագետները և ՀՀ ՊՆ Կիբերպաշտպանության ստորաբաժանումը փորձի փոխանակում են կատարել կիբեր անվտանգության ոլորտում և քննարկել ցանցային անվտանգությունը, կիբեր հիգիենան և դիմակայումը նոր սպառնալիքներին։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: