Բաքուն պարտավորված չէ ազատ արձակել Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, թե պարտավորություն չունեն ազատ արձակել օկուպացված Արցախի ապօրինի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը:
«Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձին, ապա Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի ազատ արձակել նրանց»,- ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
ԱԳՆ-ից նաև նշել են, թե Ադրբեջանը «Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին»։