Երևանում 25-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է ծառին. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Արծվի Կ.-ն իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով Սայաթ-Նովա պողոտա և Չարենցի փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: