Երևանի մետրոպոլիտենի որոշ կայարաններում փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ՝ նոր վճարային համակարգով
![](/timthumb.php?src=disc/20-05-24/3924c07ea562058754695879a9078263.jpg&w=450)
Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը։
Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։
«Արդեն «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ` նոր վճարային համակարգով։
49 անցակետի անցարգելներ կտեղադրվեն մոտակա մեկ ամսվա ընթացքում բոլոր կայարաններում։ Վճարային նոր համակարգից արդեն օգտվել է 15 հազար 743 ուղևոր»,-նշվում է հաղորդագրության մեջ: