Աբովյանում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի
![](/timthumb.php?src=disc/20-05-24/92ab4e60feefddee2a36579a68ba6554.jpg&w=450)
Այսօր՝ մայիսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում գտնվող Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կիսաայրված, ինքնությունը չպարզված տղամարդու դի:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունն ու դեպքի հանգամանքները:
Ոստիկաններն ու քննիչները աշխատում են նաև մի քանի վարկածի ուղղությամբ՝ այդ թվում՝ սպանության և ինքնահրկիզման: