Դուբայի շախմատային միջազգային մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները
Դուբայի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Masters մրցաշարի 6-րդ տուրում միավորը կիսեցին Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Էրիկ Գասպարյանը, պարտություն կրեց Սամվել Տեր-Սահակյանը, հաղթանակ տոնեց Հովիկ Հայրապետյանը:
Այժմ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանն ունեն 4 միավոր, Սամվել Տեր-Սահակյանն ու Էրիկ Գասպարյանն ունեն 3,5 միավոր:
Dubai Police Global CHESS Challenge-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն մեկնարկել է մայիսի 3-ին և կեզրափակվի մայիսի 13-ին: