Արցախի խորհրդարանի նախագահը նամակներ կուղարկի ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Բրիտանիային, Եվրոպական խորհրդին և Իրանին
Ես պատրաստվում եմ նամակներ ուղարկել Ռուսաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների երկու պալատների, ԱՄՆ Կոնգրեսի, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի, Եվրոպական խորհրդի և Իրանի ղեկավարներին։ Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը։
Նա նշել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը հակազդելու կարևորությունը։
Իշխանյանը, մատնանշելով խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը, հիշեցրեց, որ Արցախը բարեկամության խմբեր է ստեղծել տարբեր երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Կանադայում, Ավստրալիայում, Լիտվայում, Կիպրոսում։
Նա ընդգծել է այս ուղղությամբ աշխատանքների ընդլայնման և Արցախում տեղի ունեցողի մասին համաշխարհային հանրության իրազեկման կարևորությունը։