Կան հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանից կոռեկտ և բարոյական չէ խորհուրդներ կամ հորդորներ հղել արցախցիներին. Աբրահամյան
Մենակ Արցախում մարդիկ կարող են տոտալ բլոկադայի և որպես հետևանք սովի պայմաններում, մի կողմ դնել կենցաղն ու դրա բերած ծանր վիճակը ու այս պայմաններում էլ պնդեն, որ թշնամուց որևէ բեռ չեն ընդունի և դա ամեն գնով պաշտպանեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Կան հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանից կոռեկտ և բարոյական չէ խորհուրդներ կամ հորդորներ հղել արցախցիներին, մյուս կողմից` արցախցիներն իրենց հատուկ արժանապատիվ կեցվածքը բոլոր կարևոր պահերին դրսևորում են:
Արցախի ներսում արդեն անհաշվելի թվով խնդիրներ են կուտակվել` կառավարման խնդրից մինչև ցամաք հացի խնդիր, բայց արցախցիներն ամեն ինչ անում են, որպեսզի ազգային մտածելակերպը առաջնային օրակարգից դուրս մղի ստամոքսային մտածողությունը: