Ադրբեջանական զինուժը կրակել է Երասխի գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը
Հայ-ամերիկյան GTB Steel ընկերությունը հայտնում է.
«Վերջին օրերին՝ օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախատեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը:
Կատարվել է ավելի քան 60 կրակոց»: