Ամենակարևոր ռեֆորմներից մեկը Երևանում միասնական տոմսային համակարգն է, այն աշխատելու է նաև առցանց. Ավինյան
Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղեւորափոխադրումը կազմել է 430 949 ուղեւոր, գիծ է դուրս բերվել 2786 գնացք: Այս մասին նշվեց այսօր՝ օգոստոսի 28-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Անդրադառնալով Երեւանում միասնական տոմսային համակարգի ներդրմանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Ամենակարեւոր ռեֆորմներից մեկը միասնական տոմսային համակարգի ներդրումն է Երեւան քաղաքում, որը միավորելու է ամբողջ հանրային տրանսպորտի տոմսային համակարգը: Այդ ամբողջ համակարգն աշխատելու է եւ առցանց, եւ վճարումները եւս հնարավոր է լինելու անել առցանց»: