Այսօր Սևանա լճի օրն է
1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին հայտարարվել է Սևանա լճի օր: Այս որոշումն ընդունել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության՝ ներկայիս Շրջակա միջավայրի նախարարությունը՝ Սևանա լճի պաշտպանությանն ուղղված ծրագրում ընդգրկելով միջոցառումներ, որոնք կապված են այդ օրվա հետ։
Ինչպես «Արմենպրես» -ը տեղեկանում է Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունից, Սևանն աշխարհում երկրորդն է իր տեսակի մեջ, ունի եզակի ֆլորա և ֆաունա ու բնության անգնահատելի հուշարձաններ։
Սևանա լիճն ուղղակի հանգստավայր չէ, այլ էկոհամակարգ, որն ունի յուրաքանչյուրի հոգածության կարիքը։
Նախարարությունը հորդորում է միասին պահպանել կապուտաչյա Սևանը։