Մենք պաշտպանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ՀՀ–ում Իրանի դեսպան
Մենք պաշտպանում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ ինքիշխանությունը։ Այս մասին Երևանում ընթացող տնտեսական ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք քայլեր կձեռնարկենք այս ուղղությամբ»,– ասել է դեսպանը։
Սոբհանիի խոսքով, Իրանը սկզբունքային քաղաքականություն ունի՝ զարգացնելու բոլոր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունները. «Մեր քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացումը։ Իրանը եւ Հայաստանը ոչ մի մակարդակում եւ ոչ մի ոլորտում խնդիր չեն ունեցել։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, տարեկան մեր առեւտրաշրջանառությունը կազմում է 700 մլն դոլար, սակայն երկու երկրները նպատակ են դրել իրենց առաջ հասցնել այն մինչև 3 մլրդ դոլարի»։