Գուրգեն Արսենյանը՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպա՞ն
ArmLur.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակվելու է Ռուսաստանում ՀՀ դեսպան:
Իշխանությունը պատրաստվում է հետ կանչել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին ու նրա պաշտոնին նշանակել պատգամավոր Գուրգեն Արսենյանին:
ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այս առնչությամբ ասաց. «Ինձ համար դա չքննարկվող հարց է, օրը կգա, կհասկանանք: Ես հիմա երկրում չեմ, չեմ կարող որևէ բան ասել »:
Հատկանշական է, որ Գուրգեն Արսենյանը մշտապես աչքի է ընկել իր հակառուսական սուր հայտարարություններով, քննադատել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խորացնելը ու կողմ է արտահայտվել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուն: