Երևանում կանցկացվի հայ-էմիրաթական գործարար համաժողով
Սեպտեմբերի 18-19-ը Երևանում կանցկացվի հայ-էմիրաթական գործարար համաժողով, այդ մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։
Համաժողովին կմասնակցեն զբոսաշրջության, ոսկերչության, անշարժ գույքի, դիզայնի, սննդի արդյունաբերության, խելացի գյուղատնտեսության, անասնապահության, մեքենաշինության ոլորտի ներկայացուցիչներ։