Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Դուբլին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի սեպտեմբերի 27-30-ը Դուբլին (Իռլանդիայի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ-Ազգային ժողովի նախագահ
Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ-Ազգային ժողովի պատգամավոր
Սոնա ՂԱԶԱՐՅԱՆ-Ազգային ժողովի պատգամավոր
Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ-Ազգային ժողովի պատգամավոր
Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ-Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Զինա ՉԱԼԻԿՅԱՆ-Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ-Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ-Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ-Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (սեպտեմբերի 24-30)
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ-Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ-Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:
Այդ մասին ԱԺ նախագահը որոշում է ստորագրել։