«Պետք է ճնշում գործադրել»․ Մակրոնը՝ ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակի և Ֆրանսիայի դերի մասին
Անընդունելի է հումանիտար իրավիճակը մասնավորապես Լաչինի միջանցքում, Le Point-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆրանսիայի դերն այն է, որ շարունակի ճնշում գործադրել հումանիտար հասանելիության վրա։ Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք այդ նպատակին հասնելու համար»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։