Անդրեա Վիկտորինին ներկայացրի Հայաստանում կեղծ ժողովրդավարության իրական պատկերը. Թագուհի Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյան հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։
«Դեսպանի հետ քննարկեցինք Հայաստանի եւ Արցախի անվտանգային մարտահրավերները: Ներկայացրի Հայաստանում կեղծ ժողովրդավարության իրական պատկերը եւ խորհրդարանական ժողովրդավարության խնդիրները… Իհարկե, տիկին Վիկտորինն ամենատեղեկացվածն է հայաստանյան խնդիրներից, բայց ես կարեւոր եմ համարում հստակ փաստերի ներկայացումը միջազգային մեր բոլոր գործընկերներին»,- հայտնում է Թովմասյանը: