Մեր հայրենակցուհու նկատմամբ իրականացվել է հոգեբանական տեռոր. Աբրահամ Գասպարյան
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանն անդրադարձել է Էլեն Առստամյանի հետ կապված դեպքին։
«Մեր հայրենակցուհու նկատմամբ իրականացվել է հոգեբանական տեռոր: Մեր աղջկա դեմ կատարվածը նույնն է, ինչ Հայաստանում և Արցախում 3 մլն մարդու դեմ իրականացնում են Փաշինյան-Ալիև-Հարությունյան եռյակը»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Գասպարյանը նշել է, որ «աղջկան ծաղրելն ու նզովելը, հայրենասիրական կենացներ ասելը՝ անբարոյական ու անխոհեմ քայլ»:
«Սա ազգայի՛ն ամոթ է: Պատճառը վերլուծելու, ընկալելու ու իշխող թրքահպատակ ռեժիմի հեռացումը քննարկելու փոխարեն, հետևա՛նքն ենք ծամծմում:
Պի՛նդ եղեք»,- եզրափակել է «Ջենեսիս Արմենիա» -ի տնօրենը։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ օգոստոսի 21-ին Արցախից Հայաստան էին տեղափոխվել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիներ, այդ թվում՝ ՀՀ բուհերում սովորող ուսանողներ։ Հակարիի կամրջի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից նկարահանվել և ադրբեջանական մեդիա տիրույթում տարածվել էր 17-ամյա Էլեն Առստամյանի հարցազրույցը։