Պետրոս Մարտիրոսյանը վարչապետի աշխատակազմում պաշտոնի է նշանակվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 22-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝
Պետրոս Մարտիրոսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար»: