ԱԳՆ-ում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիթերի հետ քննարկել են հյուպատոսական բնույթի հարցեր
Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հյուպատոսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռենա Բիթերին, հայտնում են արտգործնախարարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ են արձանագրել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման անհրաժեշտությունը:
Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև հյուպատոսական բնույթի մի շարք հարցերի՝ երկուստեք կարևորելով փոխադարձ աջակցության ցուցաբերումը»: