Հրավիրում ենք նախընտրական քարոզչության մեկնարկն ազդարարող միջոցառմանը․ «Ապրելու երկիր»
Օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը, «Ապրելու երկիր» կուսակցությունը մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական արշավը։ հայտնել է քաղաքական ուժի մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 23-ին՝ ժամը 10:00-ին, հրավիրում ենք նախընտրական քարոզչության մեկնարկն ազդարարող միջոցառմանը, որը տեղի կունենա Բաղրամյան 6 հասեցում (Մատենա առաջնորդության դպրոցի այգի)։
Միջոցառմանը տեսակապով Արցախից միանալու և ելույթ է ունենալու նաև Կուսակցության համակիր և գաղափարակից, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը։
Միջոցառումից հետո՝ ժամը 12:00-ին, Կուսակցության թիմն ուղևորվելու է Արաբկիր վարչական շրջան՝ հանդիպելու բնակիչների հետ, ներկայացնելու ծրագիրն ու Կուսակցության առաջարկները։
Նախընտրական արշավի մեկնարկի միջոցառումը բաց է լուսաբանման համար»,- ասված է հայտարարության մեջ: