Սյունիքի օպերբաժնի պետին ազատել են պաշտոնից
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, Պետական Եկամուտների կոմիտեի Սյունիքի օպերբաժնի պետի պաշտոնից ազատել են Վլադիմիր Աբունցին: Ըստ մեր տեղեկությունների` Աբունցին հայտնել են, որ կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում, հաստիքացուցակներ են կրճատվում, ինչի համար ինքը պետք է «լքի» պաշտոնը: Մեր աղբյուրները նշում են, որ հնարավոր է առաջիկանում նրան ավելի բարձր պաշտոնում նշանակեն:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Աբունցին 2021 թվականի հոկտեմբերին իշխանություններն առաջադրել էին Գորիսի համայնքապետի ընտրություններում, որպեսզի կարողանա Առուշ Առուշանյանին թույլ չտա հաղթանակ ապահովել: Սակայն Աբունցին չհաջողվեց դառնալ իշխանության «սրտի» թեկնածուն ու վերջինս պարտվեց համայնքապետի ընտրություններում: Նշենք, որ Աբունցը 2019 թվականի մարտի 8-ից նշանակվել է հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի պետ: Հիմա էլ իշխանությունները նրան «տեղավորել» էին օպերբաժնի ղեկավարի պաշտոնում, հիմա էլ արդեն ազատել են, գուցե ավելի լավ պաշտոն տալու համար: