Հայաստանն աստղագիտության եւ աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադայից վերադարձել է 2 մեդալով
Լեհաստանի Սիլեսիա քաղաքում օգոստոսի 10-20-ն անցկացվել է Աստղագիտության եւ աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 50 երկրի 241 աշակերտ:
ԿԳՄՍ-ից հայտնում են, որ օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Արեգ Բարսեղյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը, Արտավազդ Հարությունյանը եւ Մարիա Առաքելյանը։ ՀՀ թիմից արծաթե մեդալի է արժանացել Վյաչեսլավ Պետրոսյանը, իսկ բրոնզե մեդալի՝ Արտավազդ Հարությունյանը: Արեգ Բարսեղյանը եւ Մարիա Առաքելյանն արժանացել են գովասանագրերի։
Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտողական, տվյալների վերլուծության եւ պլանետարիումի։
Հայաստանի թիմը ղեկավարել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ Վարդգես Մամբրեյանը։
Հիշեցնենք, որ 2022 թ. Հայաստանի թիմն Աստղագիտության եւ աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայում արժանացել էր 3 բրոնզե մեդալների։