Եկել է սթափվելու պահը․ Արցախն արդեն քաոսի շեմին է․ Արշավիր Ղարամյան
Արցախն արդեն գտնվում է քաոսի շեմին և ցանկացած պահի հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
«Սիրելի՛ արցախցիներ, եկել է սթափվելու և գիտակից գտնվելու պահը․ լինել զգոն, խոհեմ և չտրվել ավելորդ հույզերին ու էմոցիաներին...
Ընդամենը մեկ օր առաջ նախազգուշացրել էի, որ Արցախը գտնվում է քաոսի նախաշեմին, իսկ այսօր Արցախը արդեն գտնվում է քաոսի շեմին և ցանկացած պահի հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս, որն էլ հղի է անկանխատեսելի զարգացումներով ու անկարգություններով՝ ընդհուպ մինչև տարբեր խմբավորումների միջև արյունալի բախումներ...»,- գրել է նա: