Ահազանգ. Կապանում կարող է կրկնվել Լաչինի տարբերակը
Ադրբեջանական «Baku.TV»-ի հեղինակած՝ Հայաստանի հանքաարդյունաբերության «աղետաբեր ազդեցության» մասին պատմող ռեպորտաժը ու մի շարք այլ գործողություններ շատ նման են Լաչինը գրավելու, այսինքն, վերջնական փակելու դեպքին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպիսի դիտարկում է արել բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրող Նարինե Կիրակոսյանը։
«Քանի որ օդանավակայանից սկսած՝ մինչև Ներքին Հանդի ձախակողմյան և Գորիսից դեպի Կապան հատվածները թշնամու ձեռքին են, կարող են ամբողջովին կտրել Կապանը, Քաջարանն ու Մեղրին՝ մնացած Հայաստանից եւ իրենց վերահսկողության տակ վերցնեն», - ասել է լրագրողն` ավելացնելով, որ այն թելի նման ճանապարհ է, դա հենց այդ օդանավակայանի ճանապարհն է, եւ ուրիշ տեղից չեն կարող Հայաստան մուտք ու ելք անել։
Հիշեցնենք, որ Ադրբեջանական գործակալը Սյունիքում Baku TV-ի համար նկարահանումներ է արել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։