Մալայզիայում ՀՀ դեսպան Սերոբ Բեջանյանը հավատարմագրերը հանձնեց Մալայզիայի թագավոր Աբդուլահ Յանգ դի-Պերտուան Ագոնգին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 17-ին Մալայզիայում ՀՀ դեսպան Սերոբ Բեջանյանը (նստավայրը՝ Ջակարտա) հավատարմագրերը հանձնեց Մալայզիայի Աբդուլահ Յանգ դի-Պերտուան Ագոնգին (թագավոր):
Պաշտոնական արարողությանը հաջորդած կարճ զրույցի ընթացքում Սերոբ Բեջանյանը Մալայզիայի թագավորին փոխանցեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնները, ինչին ի պատասխան Մալայզիայի Յանգ դի-Պերտուան Ագոնգը նույնպես խնդրեց փոխանցել ողջույնի խոսք ՀՀ նախագահին: