Տոյվո Կլաարը Երեւանի սրճարաններից մեկում հանդիպել է եվրոպացի պաշտոնյաների հետ
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը եւ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել են Երեւանում: Այս տեղեկությունը հրապարակվել է ԵՄ առաքելությունը Twitter-ում։
«Նրանք մտքեր եւ տեղեկություններ են փոխանակել տարածաշրջանային զարգացումների եւ տարածաշրջանում խաղաղ գործընթացին աջակցելու ԵՄ ջանքերի մասին»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Երեւան եւ հանդիպել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: