Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ առավել կընդլայնենք և կխորացնենք փոխշահավետ գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: