Կառավարությունը ջրային պարեկային ծառայության համար ձեռք կբերի նյութատեխնիկական միջոցներ
Կառավարությունը ջրային պարեկային ծառայության համար ձեռք կբերի նյութատեխնիկական միջոցներ։
Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
«Ջրային պարեկային ծառայության ստեղծման նպատակն է Սևանա լճում և լճի ավազանում իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է, որն իր բնույթով նոր ձեռագիր կապահովվի բոլոր առումներով անվտանգ Սևանա լիճ ունենալու տեսլականի իրացման հարցում»,- ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ ջրային պարեկային ծառայության համար համապատասխան օրենսդրական բազան արդեն իսկ ձևավորվել է, իսկ պարեկների վերապատրաստման դասընթացները նախատեսվում է կազմակերպել 2023 թվականի սեպտեմբերից, որոնք տևելու են 10 շաբաթ։
«Անհրաժեշտություն է առաջացել Ջրային պարեկային ծառայությունը նյութատեխնիկական միջոցներով ապահովման նպատակով լուծելու ֆինանսավորման խնդիրը։ Ջրային պարեկային ծառայության ստորաբաժանումները ծառայություն են իրականացնելու Շողակաթ հանրային, Արծվանիստ, Գեղամա լողափ և Թերակղզի հանրային հենակետերում։ Նախատեսվում է ծառայությունը իրականացնել նաև դրոններով»,- ասաց Ղազարյանը։