Մենք մտահոգված ենք, որ շարունակվում է Լաչինի միջանցքի արգելափակումը․ ՌԴ ներկայացուցիչ
Մենք մտահոգված ենք, որ շարունակվում է Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս մասին Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասաց Ռուսաստանի ներկայացուցիչը։
Ավելի քան երբևէ, տեղում քայլեր են պետք՝ արագորեն թոթափելու լարվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Մանսավորապես՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ։ ՌԴ-ն երկու կողմերի աջակցությամբ ամեն ջանք գործադրում է, որպեսզի արագորեն հանգուցալուծվի այս ճգնաժամը և, որ աջակցենք մեր բարեկամ երկրներին՝ Ադրբեջանին և Հայաստանին։ Մենք մեզնից կախված ամեն ինչ անում ենք քաղաքական և դիվանագիտական ճանապարհներով, բոլոր մակարդակներով, որպեսզի կանխվի մարդասիրական աղետը Լեռնային Ղարաբաղում։
Մենք ակտիվ կապ ենք պահպանում ներգրաված բոլոր կողմերի հետ, որպեսզի արագորեն վերսկսվի պարենի, դեղորայքի և անհրաժեշտ այլ պարագաների մատակարարումը։
Շատ կարևոր է սահմանագծման աշխատանքները, որպեսզի վերականգնվեն տրանսպորտային ուղիները։
Հայաստանի Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության երաշխիքներ և իրավունքների երաշխիքներ չլինեն ԼՂ բնակիչների համար, միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա, Ադրբեջանի օրենքների համատեքստում, այդ տրամաբանությունը բխում է վերջին համաձայնություններից, որ վերահաստատվել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև՝ յուրաքանչյուր կողմ ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը։ Մենք հույս ունենք, որ այս գործընթացում քաղաքական կամք կցուցադրվի և տեղի կունենա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը»։
Իրավաբան.net