Ցանկացած պետություն պարտավոր է հետևել միջազգային իրավունքի նորմերին․ Ճապոնիայի ներկայացուցիչ
Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը մեկնարկել է։
Նիստն անցկացվում է Հայաստանի պահանջով։ ArmLur.am-ը նիստի ժամանակ հնչած ելույթներից հատվածներ է ներկայացնում:
Մարդասիրական բարդ իրավիճակ է ԼՂ տարածաշրջանում: Ի գիտություն ընդունեցինք ՀՀ-ի՝ օգոստոսի 11-ի նամակի և Ադրբեջանի օգոստոսի 14-ի նամակները: Մտահոգված ենք այն դժվարություննրի համար, որ ԼՂ մարդասիրական իրավունքը չի պաշտպանվում: Սննդի և առողջապահական ծառայությունների հասանելիությունը կարևոր է: 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը պետք է հետևել: ՀԱԱԳԱ-ի որոշումը պետք է կատարվի, որ երկարատև խաղաղություն լինի.
Մոզամբիկի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ում
ՄԹ-ն մտահոգ է Լաչինի միջանցքի շրջափակման համար, որը խոչընդոտում է մատակարարումները: Արդարադատության միջազգային դատարանը վճռել է ապրանքների, բեռների և մարդկանց շարժը պետք է ապահովվի: Բանակցությունները պետք է շարունակվեն մնայուն խաղաղության համար.
Միացյալ թագավորության ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ում
Արդարադատության միջազգային դատարանը պայմանական միջոցներ է կարգադրել, այդ թվում՝ ապահովել անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։ Մենք վերահաստատում ենք, որ իրավունքի գերիշխանությունը պետք է հաստատվի․ դա մեր մնայուն դիրքորոշումն է։ Ցանկացած պետություն պարտավոր է հետևել միջազգային իրավունքի նորմերին:
Ճապոնիայի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ում