ԿԽՄԿ-ն չի կարողացել բժշկական պարագաներ հասցնել ԼՂ հուլիսի 7-ից, իսկ պարեն՝ հուլիսի 15-ից սկսած. Վոսորնու
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի գործառնությունների և շահերի պաշտպանության գրասենյակն այս պահին հնարավորություն չունի անկախ կերպով ստուգելու մարդկանց տեղաշարժը տարբեր ուղղություններով, այդ թվում նաև Լաչինի միջանցքով, հնարավորություն չունեն տեղեկանալ բնակչության վիճակին այն բնակավայրերում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղսպահները։
ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարել է
տնօրեն Էդեմ Վոսորնուն:
Նա նշել է, ստացված տեղեկությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղում առկա է պարենի, դեղորայքի անբավարարություն, չկա գազամատակարարում, էլեկտրաէներգիա, ինչն անհրաժեշտ է կարևորագույն ենթակառուցվածքների աշխատանքի համար։ Բացի այդ` տեղեկացված են նաև առողջապահական կարեւոր ծառայությունների դադարեցման մասին։
«Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը կանոնավոր կապի մեջ է ԿԽՄԿ-ի հետ, որը միակ միջազգային կազմակերպությունն է, որը կարողանում է մուտք գործել այդ տարածք։ Հուլիսի 25-ին հայտնած տեղեկությունների համաձայն, չեն կարողացել Լաչինի միջանցքով, ինչպես նաև այլ ճանապարհով, այդ թվում Աղդամի ճանապարհով մարդասիրական օգնություն տեղափոխել ու հասցնել բնակչությանը։ ԿԽՄԿ-ն չի կարողացել բժշկական պարագաներ հասցնել տարածք հուլիսի 7-ից, պարեն՝ հուլիսի 15-ից»,-նշեց նա։
ՄԱԿ ներկայացուցիչն ընդգծեց, որ մարդասիրական իրավունքը շատ հստակ է՝ կողմերը պարտավոր են թույլ տալ ու ապահովել մարդասիրական օգնության արագ ու անխոչընդոտ անցումը բոլոր այն քաղաքացիական անձանց համար, որոնք դրա կարիքն ունեն։
«Կարևորն այն է, որ անցումը լինի հնարավորինս արագ այս հանգամանքներում։ Ուստի խիստ կարևոր է, որ ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնությունը որևէ հնարավոր ուղիով վերսկսի»,-ասաց նա։
Էդեմ Վոսորնունը հիշեցրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ կողմերը պարտավոր են չխոչընդոտել ու չքաղաքականացնել մարդասիրական որևէ գործունեություն։
Աղբյուր` Փաստինֆո