Երկաթուղին մեր տրանսպորտային ենթակառուցվածքներում մեծ դերակատարում ունի. Սանոսյանը՝ Պավլովսկուն
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։
ՏԿԵ նախարարը ողջունել է հյուրերին, կարեւորել ընկերության հետ առկա համագործակցությունը․ «Երկաթուղին մեր տրանսպորտային ենթակառուցվածքներում բավական մեծ դերակատարում ունի։ Մենք պետք է համատեղ փորձենք աշխատել, որպեսզի եղած համակարգն ավելի բարելավենք՝ դարձնելով ավելի արդյունավետ եւ եկամտաբեր։ Հատկապես պետք է աշխատանք տանել ուղեւորափոխադրումների հոսքի ավելացման ուղղությամբ»,- ասել է նախարարը։
Վյաչեսլավ Պավլովսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ բարձր է գնահատել ՏԿԵ նախարարության հետ փոխգործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են կոնցեսիոն գույքի գույքագրման, ապագա ներդրումային ծրագրին վերաբերող, ինչպես նաեւ երկկողմ կարեւորություն ունեցող մի շարք հարցեր։
Նախարար Սանոսյանի հետ հանդիպումից հետ քննարկումն ընդլայնված կազմով շարունակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ։