ՀՀ ԶՈՒ-երը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
ՀՀ ԶՈՒ-երը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորում են պաշտպանության նախարարությունից:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարեւմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշվում է հաղորդագրության մեջ: