Ադրբեջանը հայտնում է վիրավորված հայ զինծառայողի ձերբակալության մասին
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է հայ զինծառայողի ձերբակալության մասին՝ նշելով, որ նա ունի հրազենային վնասվածք։
Ադրբեջանը շտապել է նրան ներկայացնել որպես դիվերսանտ։ Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հայտնե էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:
Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։