Ադրբեջանական մտադրված ֆաշիստական քաղաքականության հետևանք է․ Թաթոյանը՝ Արցախում սովամահության դեպքի մասին
Արցախում սովամահության դեպքն իրական է: Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը՝ անդրադառնալով 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանի դեպքին։
«Քիչ առաջ խոսել եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, ուսումնասիրել ենք փաստաթղթերը: Այս պահին իրականացնում ենք ապացույցների հրատապ ամրագրում, այդ թվում` անհրաժեշտ թարգմանություն:
Բայց չպետք է մոռանալ, որ սա ադրբեջանական մտադրված ֆաշիստական քաղաքականության հետևանք է, էթնիկ հայկական ինքնության նկատմամբ պաթոլոգիկ ատելության արդյունք, իսկ խաղաղասիրությունն էլ բացարձակ կեղծիք է»,- գրել է Թաթոյանը։