ԱԳ նախարարը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է Հնդկաստանի գործընկերոջը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին։
Այս մասին Միրզոյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Ջերմորեն շնորհավորում եմ Հնդկաստանի իմ գործընկերոջը և բարեկամ ժողովրդին՝ անկախության օրվա կապակցությամբ, մաղթելով ամենայն բարիք և բարօրություն։ Հայաստանի և Հնդկաստանի գործընկերությունը հիմնված է քաղաքակրթական կապերի վրա, և մենք պարտավոր ենք այն ավելի ուժեղ դարձնել»,- գրել է Միրզոյանը։
Շնորհավորանքին իր միկրոբլոգում արձագանքել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը՝ շնորհակալություն հայտնելով Արարատ Միրզոյանին շնորհավորանքի և բարի մաղթանքների համար։