Օդեսայում օգոստոսի 14-ի իրադարձությունների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ՀՀ ԱԳՆ
Օդեսայում օգոստոսի 14-ի իրադարձությունների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Օդեսայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատանքն իր գործառույթների ողջ ծավալով՝ իրականացնելով ՀՀ քաղաքացիների ընդունելություն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Օդեսայում օգոստոսի լույս 14-ի գիշերը զանգվածային օդային հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ քաղաքի պաշտոնական կայքի, արձանագրվել է 296 շենք-շինության վնաս, կոտրվել է մոտ 2,5 հազար քմ ընդհանուր մակերեսով 1460 պատուհան: