Ահասարսուռ լուրն առավոտ կանուխ դաժան ցավ պատճառեց ինձ. Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Ահասարսուռ լուրն առավոտ կանուխ դաժան ցավ պատճառեց ինձ և, համոզված եմ, բոլորին։ 11 զոհ և մոտ 7 վիրավոր գիշերվա սարսափելի ավտովթարի հետևանքով։
Ճանապարհային պատահարների այս դաժան ընթացքը պետք է կանգնեցնել։ Սա նաև հետևանք է նրա, որ նախկինում տեղի ունեցած նման ողբերգական դեպքերը պատշաճ քննության և հետևությունների չեն արժանացել։
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում այս սարսափելի պատահարի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին։