Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգի Անի Սամսոնյանը
Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններում Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական շտաբի աշխատանքները համակարգելու է ԼՀԿ Կառավարման խորհրդի անդամ, նախկին ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը։Այս մասին հայտնում են կուսակցությունից:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 8 կուսակցություն, այսօր հայտերի ներկայացման վերջին օրն է: