«Ապրելու երկիրը» իր ընտրական ցուցակը ԿԸՀ կներկայացնի օգոստոսի 13-ին
«Ապրելու երկիր» կուսակցությունից հայտնել են, որ քաղաքական ուժն իր ընտրական ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնելու վաղը՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ի դրությամբ սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ կուսակցությունները.
«Հայաստանի եվրոպական»,
«Ժողովրդավարական համախմբում»,
«Քաղաքացիական պայմանագիր»,
«Հանուն սոցիալական արդարության»,
«Ուժը հայրենյաց»,
«Հանրային ձայն»,
«Ազգային առաջընթաց»,
«Հաղթանակ»։