Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցի
Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը` նախօրոք հայտարարված դաշինքով չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին որոշ տեխնիկական խնդիրների և հատկապես ՀԵՎԿ-ի կողմից` նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները խախտվելու պատճառով։ Այդ մասին հայտնում են կուսակցությունից։
«Այսուհանդերձ, ՍԴՀԿ-ն շարունակում է կանգնած մնալ ՀՀ պետականության կողքին, միաժամանակ շարունակելով իր ինտենսիվ քննարկումները բոլոր այն քաղաքական ուժերի ու անհատների հետ, ովքեր մտահոգ են երկրի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներով, ինչպես նաև մայրաքաղաքը հուզող հարցերով»,- ասված է հայտարարության մեջ։