Հայ ռազմագերիները պետք է շուտափույթ ազատ արձակվեն. նրանց լուսանկարները տարածելն անընդունելի է. ՄԻՊ
Ադրբեջանցի օգտատերերը շարունակում են տարածել 2022 թվականի սեպտեմբերից Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների լուսանկարներն ու տեսանյութերը, ինչը բացարձակապես անընդունելի է: Այս մասին Թվիթերում (X) գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Հայ ռազմագերիները Ադրբեջանում դեռևս գերության մեջ են պահվում և պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն»,- գրել է Մանասյանը։