Ավինյանը Երևանի անունից շնորհել է հուշամեդալներ շինարարության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներին
Երեկ մասնակցեցի շինարարների օրվան նվիրված տոնական միջոցառմանը և Երևանի անունից շնորհեցի հուշամեդալներ շինարարության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար «Արգիշտի առաջին» հուշամեդալով պարգևատրվեց ՃՇՀԱՀ շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Խաչիյանը:
«Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանը արժանացան «Շինվեկտոր» ՍՊԸ տնօրեն Կարեն Գասպարյանը և «Միկշին» ՍՊԸ տնօրեն Տիգրան Հարությունյանը:
Դե իսկ Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով պարգևատրվեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը»,-գրել է նա։