Այն հաշվարկը, որ արցախցիները կկոտրվեն և կլքեն իրենց հայրենիքը, չի ստացվում․ կառավարության ստրատեգիան խափանվում է․ քաղաքագետ
Հայաստանի գործող կառավարության ստրատեգիան խափանվում է։ Այն հաշվարկը, որ արցախցիները կկոտրվեն եւ կլքեն իրենց հայրենիքը, չի ստացվում։ Այդ մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Երկրի ներսում, իրենց համար ճակատագրական Երևանի ընտրություններից առաջ, իրենց դեմքը փրկելու համար, ուշացումով, դիմել են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։
Սակայն, ՄԱԿ ԱԽ դիմելուց առաջ, իրենք պետք է ճիշտ քաղաքականություն վարեին, որպեսզի լինեն արդյունքներ, այնինչ, արել են բոլոր հնարավոր սխալները։ Դա միտումնավոր է արվել, թե ոչ՝ հետագայում կպարզվի»։